Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) հայոց պատրիարքարան
Աշխատանքային այցի շրջանակում Թուրքիա մեկնած Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի (Կ. Պոլսի) հայոց պատրիարք Ամենապատիվ տեր Սահակ Բ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։
Հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող լայն շրջանակի հարցեր։ Այցի ընթացքում ԱԺ նախագահը պատրիարքի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և շրջայցել Պատրիարքության տարածքը։
Հոգևոր առաջնորդը մտահոգություն է հայտնել Հայոց եկեղեցու և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև առկա լարվածության առնչությամբ։ Նա հույս է հայտնել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի կառավարության միջև առկա տարաձայնությունները շուտով կլուծվեն՝ վերականգնելով համաձայնությունը և համերաշխությունը։
Պատրիարքը նաև կարևորել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների առողջ զարգացումը՝ նշելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը կլինի հուսադրող քայլ՝ խաղաղ համակեցության և տարածաշրջանի ժողովուրդների ընդհանուր զարգացման համար։
Հարկ է նշել, որ վերջին ամիսներին Հայաստանում ակտիվ քննարկումներ են տեղի ունենում՝ կապված Հայաստանի եկեղեցու կառավարման համակարգի հետ։ Իշխանությունները քննարկում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պաշտոնից հեռացման հնարավորությունը, ինչը հանգեցրել է լարվածության և հակասությունների։ Այս հարցը դարձել է նաև քաղաքական դաշտի կարևոր թեմաներից մեկը՝ ներառված լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում։
Աշխատանքային այցի շրջանակում Թուրքիա մեկնած Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի (Կ. Պոլսի) հայոց պատրիարք Ամենապատիվ տեր Սահակ Բ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։ Հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող լայն շրջանակի հարցեր։ Այցի ընթացքում ԱԺ նախագահը պատրիարքի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և շրջայցել Պատրիարքության տարածքը։ Հոգևոր…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին