Երևանում անցավ «Անմահ գնդի» երթը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 81-րդ տարեդարձին
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-րդ տարեդարձի կապակցությամբ Երևան քաղաքի փողոցներով անցավ «Անմահ գնդի» երթը։ Այս իրադարձությունը, որը դարձել է հաստատված ավանդույթ, խորհրդանշում է սերունդների կապը և մեր հերոսների սխրանքի հավերժական հիշատակը։
Երթը սկսվեց Սուրբ Խաչ եկեղեցուց (Արաբկիր վարչական շրջան) և շարժվեց դեպի Հաղթանակի զբոսայգի, որտեղ Մայր Հայաստան հուշարձանի մոտ այրվում է «անմար կրակը»։
Ակցիայի ընթացքում կամավորները կազմավորել էին «81» թիվը՝ խորհրդանշելով մեծ հաղթանակի տարեդարձը։ Ծավալվել էին 100 մետրանոց գեորգիևյան ժապավեն, հայկական և ռուսական դրոշներ։ Երթին ուղեկցում էր նվագախումբ։ Հաղթանակի զբոսայգում ծածանվեց Հաղթանակի դրոշը։
Երթին մասնակցող Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ այս օրը սուրբ է Խորհրդային Միության ժողովուրդների համար։ «Սա մեծ հաղթանակի մեծարման օրն է, որի համար մեր ժողովուրդներն անասելի զոհեր են կրել։ Եվ մենք պարտավոր ենք դա հիշել», – ասաց նա՝ կարևորելով միջոցառմանը մեծ թվով երիտասարդների մասնակցությունը՝ հիշողության շարունակականության ապահովման տեսանկյունից։
Երթը կազմակերպել էր «Անմահ գունդ արտերկրում» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը։ Դրան մասնակցել են մեծ թվով մարդիկ, ովքեր իրենց ձեռքերում կրում էին իրենց նախնիների լուսանկարները։
Նշանակ է, որ մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը Հայաստանում մայիսի 9-ը նշվում էր որպես եռատոն՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ, Շուշիի ազատագրման օր և Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օր։
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-րդ տարեդարձի կապակցությամբ Երևան քաղաքի փողոցներով անցավ «Անմահ գնդի» երթը։ Այս իրադարձությունը, որը դարձել է հաստատված ավանդույթ, խորհրդանշում է սերունդների կապը և մեր հերոսների սխրանքի հավերժական հիշատակը։ Երթը սկսվեց Սուրբ Խաչ եկեղեցուց (Արաբկիր վարչական շրջան) և շարժվեց դեպի Հաղթանակի զբոսայգի, որտեղ Մայր Հայաստան հուշարձանի մոտ այրվում է «անմար կրակը»։ Ակցիայի ընթացքում…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին