Հանրապետության օրվա շքերթում ներկայացվել են նաև հայկական ռազմական տեխնոլոգիաներ
Հանրապետության օրվա առթիվ կայացած զինվորական շքերթի ընթացքում հայկական ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները հանդիսավորությամբ ցուցադրեցին հայրենական պաշտպանական արդյունաբերության նորարարական նմուշներ։
Շքերթի ընթացքում ներկայացված տեխնիկայի շարքում հատկապես ուշադրություն է գրավել «Davaro» ընկերության արտադրած «DEV-3» հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքը։ Այս նորագույն սարքը հայկական ռազմական տեխնոլոգիաների զարգացման կարևորագույն ձեռքբերում է։
Հիշեցնեմ, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած շքերթը հրամանատարում էր ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը, իսկ շքերթն ընդունում էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Այսպիսի մասշտաբի զինվորական տոնակատարությունը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ վերջին տասնամյակում։ Շքերթում, բացի հայկական արտադրանքից, ներկայացվել են նաև Ռուսաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Չինաստանի և այլ երկրների արտադրության զինատեսակներ։
Հանրապետության օրվա առթիվ կայացած զինվորական շքերթի ընթացքում հայկական ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները հանդիսավորությամբ ցուցադրեցին հայրենական պաշտպանական արդյունաբերության նորարարական նմուշներ։ Շքերթի ընթացքում ներկայացված տեխնիկայի շարքում հատկապես ուշադրություն է գրավել «Davaro» ընկերության արտադրած «DEV-3» հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքը։ Այս նորագույն սարքը հայկական ռազմական տեխնոլոգիաների զարգացման կարևորագույն ձեռքբերում է։ Հիշեցնեմ, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած շքերթը հրամանատարում էր ՀՀ…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին