Իշխանությունները կանխել են Ռոբերտ Քոչարյանի երկրից հեռանալը

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտնում է, որ այսօր իշխանությունները կանխել են նախագահի երկրից երեք օրով մեկնելու ծրագրված այցը։

Նախօրեին Քոչարյանի գրասենյակը պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ նախագահը մտադիր է անձնական գործերով մեկնել երկրից։ Ըստ հաղորդագրության՝ այս այցը պլանավորված էր եղել վաղուց, սակայն հետաձգվել էր նախընտրական քաղաքական իրադարձությունների պատճառով։

«Հաշվի առնելով Նախագահի բազմաթիվ նախորդ այցերի մասնավոր բնույթը՝ մենք երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել։ Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջին շրջանում տարածվող կեղծիքները, անհրաժեշտ ենք համարում հանրությանը պաշտպանել կառավարական կեղծիքների սպասվող չափաբաժնից», – նշված էր հաղորդագրության մեջ։

Այս իրադարձության կապակցությամբ զայրալից մեկնաբանություն է հրապարակել ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ Նրա խոսքով՝ «իշխանությունները, չնայած նախօրոք տարածած հայտարարությանը, որ Նախագահ Քոչարյանն անձնական հարցերով 3 օրով մեկնում է, նախագահի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելեցին»։

Միկոյանը նաև հավելել է, որ «մանր բռնապետն իր եվրոպացի տերերի կողմից այդքան գովաբանված «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի»»։ Նա նաև հակադրել է իշխանությունների գործողությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ նշելով, որ «եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է։ Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է (եթե, իհարկե, բախտը բերի փախչել)»։

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտնում է, որ այսօր իշխանությունները կանխել են նախագահի երկրից երեք օրով մեկնելու ծրագրված այցը։ Նախօրեին Քոչարյանի գրասենյակը պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ նախագահը մտադիր է անձնական գործերով մեկնել երկրից։ Ըստ հաղորդագրության՝ այս այցը պլանավորված էր եղել վաղուց, սակայն հետաձգվել էր նախընտրական քաղաքական իրադարձությունների պատճառով։ «Հաշվի…