ԵՄ-ն չի պահանջում Հայաստանից ընտրություն կատարել իր գործընկերների միջև
Հարցազրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հստակեցրել է, որ Եվրամիությունը չի առաջարկում Հայաստանին ընտրություն կատարել իր գործընկերների միջև։
ԵՄ-ն հարգում է Հայաստանի ինքնիշխան որոշումները և աջակցում է երկրի դիվերսիֆիկացման ձգտմանը։ Իր դիրքորոշման հիմնավորումը որպես օրինակ Մարագոսը բերել է 2013 թվականի իրադարձությունները, երբ Հայաստանը որոշեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը՝ միաժամանակ հրաժարվելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից։
«Այդ որոշումից հետո ԵՄ-ն ոչ միայն չի փորձել պատժել Երևանին, այլև շատ կառուցողական մոտեցում է ցուցաբերել՝ ստորագրելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիր»,- նշել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն այստեղ է, որպեսզի աջակցի Հայաստանի ինքնիշխան ընտրությանը և որոշմանը, թե ում հետ առևտուր անել, ինչպես և ինչ գործընկերություն իրականացնել։
Մարագոսը նաև հավաստիացրել է, որ ԵՄ-ն շահագրգռված է մարդկանց միջև շփումների դյուրացմամբ և վստահ է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի լիակատար ազատականացումը կիրականացվի շատ շուտով։
Անվտանգության ոլորտում համագործակցության հարցին անդրադառնալով՝ դիվանագետը նշել է, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի զինված ուժերին՝ ընդհանուր օգնության 30 մլն եվրո տրամադրելով։ Նա հիշեցրել է նաև ԵՄ քաղաքացիական առաքելության մասին, որը աջակցում է հայկական կողմի անվտանգությանը, և նշել, որ այս շաբաթ Հայաստանին կտրամադրվեն ականազերծման մեքենաներ։
Վերջում Մարագոսը հավելել է, որ Հայաստանը համաձայնել է մասնակցել ԵՄ քաղաքացիական առաքելություններին երրորդ երկրներում, սակայն դեռևս որոշված չէ այն երկիրը, որտեղ հայկական կողմը կներգրավվի։
Հարցազրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հստակեցրել է, որ Եվրամիությունը չի առաջարկում Հայաստանին ընտրություն կատարել իր գործընկերների միջև։ ԵՄ-ն հարգում է Հայաստանի ինքնիշխան որոշումները և աջակցում է երկրի դիվերսիֆիկացման ձգտմանը։ Իր դիրքորոշման հիմնավորումը որպես օրինակ Մարագոսը բերել է 2013 թվականի իրադարձությունները, երբ Հայաստանը որոշեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը՝ միաժամանակ հրաժարվելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից։…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին