Հայաստանում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության առաջին դեպքը
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ այս տարվա փետրվարի 18-ին Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» (Chikungunya fever) հիվանդության դեպք։
Հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից։ Ներկայումս նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Ինչ է «Չիկունգունիա տենդը»
«Չիկունգունիա տենդը» մարդուց մարդուն չփոխանցվող վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով։ Վարակի գաղտնի շրջանը կազմում է 2-ից մինչև 12 օր։
Հիմնական ախտանշաններն են՝
Տենդ
Սաստիկ հոդացավ
Մկանացավ
Մաշկային ցանավորում
Թուլություն
Հիվանդության դեմ մասնահատուկ բուժում կամ լայն կիրառում ունեցող պատվաստանյութ չի գոյություն։
Ովքե՞րն են ռիսկի խմբում
Ռիսկի խմբեր են համարվում քրոնիկ հիվանդություններ ունեցող, տարեց մարդիկը և հղիները։ Մահացության դեպքերը հազվադեպ են և հիմնականում գրանցվում են վարակվածների շրջանում (մոտավորապես 0.1%), հիմնականում տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց մոտ։
Ինչպես պաշտպանվել
Վարակվելու հավանական ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների․
Օգտագործել հակամիջատային ցանցեր։
Կրել փակ, երկարաճիտք հագուստ։
Օգտագործել միջատավանիչ նյութեր և սարքեր։
Հիվանդության բռնկումներ աշխարհում
Վերջին շրջանում «Չիկունգունիա տենդի» բռնկումներ են արձանագրվել Սեյշելյան կղզիներում, Շրի Լանկայում, Սուրինամում, Բոլիվիայում և Կուբայում։ Ճանապարհորդություններից հետո նշված տարածաշրջաններից վերադառնալիս ախտանշանների առկայության դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ դիմել բժշկի՝ վարակաբանի։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ այս տարվա փետրվարի 18-ին Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» (Chikungunya fever) հիվանդության դեպք։ Հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից։ Ներկայումս նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Ինչ է «Չիկունգունիա տենդը» «Չիկունգունիա տենդը» մարդուց մարդուն չփոխանցվող վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է մոծակի խայթոցի…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին