Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը Twitter-ի (X) իր պաշտոնական էջում հրապարակում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանից Հնդկաստան ավելի քան 550 իրենց քաղաքացիների անվտանգ տարհանմանն աջակցելու համար։
Նախարարը նշել է, որ բարձր են գնահատում Հայաստանի կողմից ցուցաբերված աջակցությունը՝ նկարագրելով այն որպես կարևոր օգնություն այս դժվարին պահին։
Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 28-ին սանձազերծված իրադարձությունների հետևանքով առաջացած իրավիճակի պայմաններում Հայաստանի կառավարությունը աջակցություն է ցուցաբերել Իրանից մոտ 50 երկրների քաղաքացիների տարհանմանը։ Այս գործողությունը հաջողությամբ իրականացվել է միջազգային համագործակցության շնորհիվ։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը Twitter-ի (X) իր պաշտոնական էջում հրապարակում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանից Հնդկաստան ավելի քան 550 իրենց քաղաքացիների անվտանգ տարհանմանն աջակցելու համար։ Նախարարը նշել է, որ բարձր են գնահատում Հայաստանի կողմից ցուցաբերված աջակցությունը՝ նկարագրելով այն որպես կարևոր օգնություն այս դժվարին պահին։ Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին