Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը շարունակում է մնալ միջազգային ուշադրության կենտրոնում
Իրավաբան Կառնիգ Կերկոնյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ում Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (CSI) անունից, նշել է, որ Արցախի ժողովրդի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը շարունակում է մնալ միջազգային հանրության քննարկման առարկա, այդ թվում՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի կողմից։
Կերկոնյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել Արցախի բնակչության՝ անվտանգության և պաշտպանության պայմաններում հավաքական հայրենիք վերադառնալու իրավունքը՝ պահպանելով նրանց հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը։ Նրա խոսքով՝ էթնիկ զտումները երբեք չեն կարող լինել խաղաղության ճանապարհ։
Իր ելույթում իրավաբանը նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության՝ ավելի քան 150 հազար մարդու, բռնի տեղահանմանը։ Նա նշել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է նրանց վերադարձն իրենց հայրենի հողեր։ Ըստ Կերկոնյանի՝ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել մշակութային և հոգևոր ժառանգությունը՝ խախտելով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի պահանջները։
Իրավաբանը հիշեցրել է, որ 2023 թվականի աշնանը ԼՂՀ օկուպացիայի ժամանակ գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտացածին մեղադրանքներով դատապարտվել է երկարատև ազատազրկման։ Նրա խոսքով՝ վերը նշված իրադարձությունները պահանջում են պատշաճ արձագանք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից։
Կերկոնյանը նաև ընդգծել է, որ Արցախի ղեկավարությունը պատրաստ է մասնակցել Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնության ձևաչափով բանակցություններին՝ քննարկելու արցախցիների՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։
Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Բաքվի դատարանները նրանցից յուրաքանչյուրին դատապարտել են տարբեր ժամկետներով ազատազրկման։
Իրավաբան Կառնիգ Կերկոնյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ում Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (CSI) անունից, նշել է, որ Արցախի ժողովրդի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքը շարունակում է մնալ միջազգային հանրության քննարկման առարկա, այդ թվում՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի կողմից։ Կերկոնյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել Արցախի բնակչության՝ անվտանգության և…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին