Ադրբեջանը հաստատում է իր չեզոքության հանձնառությունը Իրանի նկատմամբ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում իր իրանական գործընկերոջ հետ հաստատել է, որ երկրի տարածքը չի օգտագործվի որպես Իրանի դեմ ագրեսիայի հենակետ։
Վերջին շրջանում տարածաշրջանում նկատվող լարվածության աճը Ադրբեջանի կողմից համարվում է «տագնապալի»։ Այս համատեքստում Բաքուն պաշտոնապես հաստատել է, որ չի թույլ տա օգտագործել իր օդային կամ ցամաքային տարածքը Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։
Ադրբեջանական կողմը նաև ընդգծել է, որ ցանկացած գործողություն կամ հռետորաբանություն, որը կարող է հանգեցնել Իրանի ներսում կամ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման, անընդունելի է։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը միշտ սկզբունքային դիրքորոշում է որդեգրել․ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով, իսկ երկրի տարածքը երբեք չի օգտագործվի ի վնաս հարևանների։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում իր իրանական գործընկերոջ հետ հաստատել է, որ երկրի տարածքը չի օգտագործվի որպես Իրանի դեմ ագրեսիայի հենակետ։ Վերջին շրջանում տարածաշրջանում նկատվող լարվածության աճը Ադրբեջանի կողմից համարվում է «տագնապալի»։ Այս համատեքստում Բաքուն պաշտոնապես հաստատել է, որ չի թույլ տա օգտագործել իր օդային կամ ցամաքային տարածքը Իրանի դեմ ռազմական գործողություններ…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին