Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են անցկացրել
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք առնչվում են երկու երկրների միջև գործող դաշինքի շրջանակներում համագործակցությանը։ Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ջանքերին միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում։
Հեռախոսազրույցի օրակարգում ընդգրկված էր տարածաշրջանային անվտանգության ընթացիկ իրավիճակը։ Բացի այդ, նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ադրբեջանա-հայաստանյան հարաբերությունների կարգավորման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք առնչվում են երկու երկրների միջև գործող դաշինքի շրջանակներում համագործակցությանը։ Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ջանքերին միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում։ Հեռախոսազրույցի օրակարգում ընդգրկված էր տարածաշրջանային…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին