Ազգային ժողովի նախագահը հաստատել է պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի լիազորությունների դադարեցումը
Այսօր, մարտի 26-ին, ես՝ Ալեն Սիմոնյանը, որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ստորագրել եմ արձանագրություն, որով հաստատվում է պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի լիազորությունների դադարեցումը։
Այս որոշումը կայացվել է պատգամավորի հրաժարականի հիման վրա՝ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջների։
Համաձայն արձանագրության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակից ընտրված պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի լիազորությունները համարվում են դադարեցված։
Այս որոշումը կայացել է այն բանից հետո, որ Վլադիմիր Վարդանյանը 67 կողմ ձայներով ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Նա այսօր խորհրդարանում երդում է տվել։
Այսօր, մարտի 26-ին, ես՝ Ալեն Սիմոնյանը, որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ստորագրել եմ արձանագրություն, որով հաստատվում է պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի լիազորությունների դադարեցումը։ Այս որոշումը կայացվել է պատգամավորի հրաժարականի հիման վրա՝ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջների։ Համաձայն արձանագրության՝ «Քաղաքացիական պայմանագիր»…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին