ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը քննարկել է երկկողմ օրակարգը Բրուքինգս ինստիտուտի հետ
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Բրուքինգս ինստիտուտի և այլ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ կլոր սեղան քննարկման, որի ընթացքում ներկայացվել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը։
Քննարկման ընթացքում ես մանրամասն ներկայացրել եմ երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները։ Ընդգծել եմ վերջին շրջանում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայաստան կատարած այցերի կարևորությունը՝ ընդգծելով դրանց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների և ստորագրված փաստաթղթերի դերը։
Անդրադարձել եմ նաև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերին, ինչպես նաև երկկողմ համագործակցության հեռանկարներին՝ հատկապես կարևորագույն հանքանյութերի, բարձր տեխնոլոգիաների և էներգետիկ անվտանգության ոլորտներում։ Ընդգծել եմ փոխշահավետ գործընկերության ընդլայնման կարևորությունը երկու երկրների համար։
Քննարկման ընթացքում հարցեր են արվել նաև տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանում խաղաղության գործընթացին առնչվող հարցերի շուրջ։
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Բրուքինգս ինստիտուտի և այլ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ կլոր սեղան քննարկման, որի ընթացքում ներկայացվել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը։ Քննարկման ընթացքում ես մանրամասն ներկայացրել եմ երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները։ Ընդգծել եմ վերջին շրջանում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայաստան կատարած այցերի կարևորությունը՝ ընդգծելով դրանց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների և…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին