Գորիսի փոխքաղաքապետը հրաժարական է տվել
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ գորիսեցիներ, ես, Իրինա Յոլյանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որոշել եմ հրաժարական տալ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Այս որոշումը բացառապես իմ անձնական է։ Ցանկանում եմ խորը շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին և բոլոր իմ գործընկերներին՝ անցած տարիների ընթացքում մեր համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։
Աշխատելն այս բարդ և մարտահրավերներով լի ժամանակաշրջանում ինձ համար մեծ փորձառություն և պատասխանատվություն էր։ Ես կայացրել եմ որոշում՝ կուտակածս գիտելիքներն ու փորձը կիրառել առավել լայն ոլորտում, և առաջիկայում կներկայացնեմ դրա մասին։
Թեև ես թողնում եմ այս պաշտոնը, իմ կապս Սյունիքի մարզի և մեր համայնքի հետ մնում է անխզելի։ Ես շարունակելու եմ ապրել մեր բնակիչների հոգսերով՝ իմ հանրօգուտ գործունեությունը շարունակելով այլ հարթակում։ Իմ նվիրումն ու սերը հայրենիքի նկատմամբ անփոփոխ են։
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ գորիսեցիներ, ես, Իրինա Յոլյանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որոշել եմ հրաժարական տալ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Այս որոշումը բացառապես իմ անձնական է։ Ցանկանում եմ խորը շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին և բոլոր իմ գործընկերներին՝ անցած տարիների ընթացքում մեր համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ Աշխատելն այս բարդ և մարտահրավերներով լի ժամանակաշրջանում ինձ…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին