Գործարար Սամվել Կարապետյանի գործը հանձնվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Գործը կքննվի դատավոր Վահե Դոլմազյանի կողմից։
Ըստ տեղեկությունների՝ առաջին դատական նիստը նախատեսված է ապրիլի 15-ին։
ՀՀ Քննչական կոմիտեն նախկինում հայտնել էր, որ ավարտվել է գործարարի նկատմամբ հարկերից խուսափելու, փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նրան մեղադրում են նաև իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու համար։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր 2025 թվականի հունիսին՝ Հայոց եկեղեցու պաշտպանությանն ուղղված հայտարարություններից հետո։ Նախորդ տարվա դեկտեմբերին նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի։
ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Գործը կքննվի դատավոր Վահե Դոլմազյանի կողմից։ Ըստ տեղեկությունների՝ առաջին դատական նիստը նախատեսված է ապրիլի 15-ին։ ՀՀ Քննչական կոմիտեն նախկինում հայտնել էր, որ ավարտվել է գործարարի նկատմամբ հարկերից խուսափելու, փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը։…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին