ԵՄ-ն ողջունել է Շիրակ-Կարս երկաթուղու վերականգնման հանդիպումը
Եվրոպական Միությունը ջերմորեն ողջունել է Շիրակ-Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի նիստը, որը տեղի է ունեցել ապրիլի 28-ին Կարսում։
Այս հանդիպումը կայացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Կողմերը ընդգծել են տարածաշրջանում տրանսպորտային կապերի ընդլայնման համատեքստում Շիրակ-Կարս երկաթուղու արագ շահագործման կարևորությունը։
ԵՄ-ի կողմից այս քայլը համարվում է տարածաշրջանում կապի զարգացման և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման ճանապարհին կարևոր նոր նախաձեռնություն։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունից հետո։ Անկարան հայտարարել էր, որ կհամակարգի Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը։ Կողմերը նշանակել են հատուկ ներկայացուցիչներ՝ Սերդար Քըլըչը և Ռուբեն Ռուբինյանը, որոնք արդեն մի քանի փուլ բանակցությունների են մասնակցել։ Բացի օդային բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների մեկնարկից, այլևս որևէ զգալի առաջընթաց չի գրանցվել։
Եվրոպական Միությունը ջերմորեն ողջունել է Շիրակ-Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի նիստը, որը տեղի է ունեցել ապրիլի 28-ին Կարսում։ Այս հանդիպումը կայացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Կողմերը ընդգծել են տարածաշրջանում տրանսպորտային կապերի ընդլայնման համատեքստում Շիրակ-Կարս երկաթուղու արագ շահագործման կարևորությունը։ ԵՄ-ի կողմից այս քայլը համարվում է տարածաշրջանում…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին