Երևանի դատարանը դադարեցրել է Դավիթ Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը
Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը պաշտոնապես դադարեցրել է Բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։
Ինչպես հիշեցնում է Ազգային-ժողովրդավարական բեւեռը (ԱԺԲ), 2023 թվականի հուլիսի 2-ի կեսօրին Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրան ասել, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար։ Այս արտահայտությունից հետո Դավիթին բռնությամբ բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, ձերբակալել և նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել։
2024 թվականի նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, Դավիթ Ավետիսյանին մեղավոր էր ճանաչել և որպես պատիժ նշանակել 525․000 դրամի չափով տուգանք։ Այս վճիռը, սակայն, Վերաքննիչ դատարանը բեկանել էր՝ ուղարկելով գործը նոր քննության։ Նոր քննության արդյունքներով Դավիթ Ավետիսյանն արդարացվել է, և նրա նկատմամբ հետապնդումը պաշտոնապես դադարեցվել է։
Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը պաշտոնապես դադարեցրել է Բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։ Ինչպես հիշեցնում է Ազգային-ժողովրդավարական բեւեռը (ԱԺԲ), 2023 թվականի հուլիսի 2-ի կեսօրին Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրան ասել, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար։ Այս արտահայտությունից…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին