Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ հրաձգություն, որի հետևանքով վիրավորվեց անվտանգության ծառայության աշխատակից
Այսօր, 16:56-ին, բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում՝ «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» աշխորոշմամբ բուժօգնության կարիք ունեցող անձի մասին։
Նախնական տվյալների համաձայն՝ վիրավորվածը Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակից է։ Միջադեպը տեղի է ունեցել հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ, երբ աշխատակիցը, ինչպես նշվում է, իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։
Հիվանդանոց տեղափոխված անձի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նրա անունը 21-ամյա Սուրեն Ռուսյանն է։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվել է մանրամասնել միջադեպի հանգամանքները, այդ թվում՝ պատասխանել այն հարցին, թե ինչու անվտանգության ծառայության աշխատակցի ատրճանակը ապահովիչի վրա չի եղել։
Այսօր, 16:56-ին, բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում՝ «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» աշխորոշմամբ բուժօգնության կարիք ունեցող անձի մասին։ Նախնական տվյալների համաձայն՝ վիրավորվածը Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակից է։ Միջադեպը տեղի է ունեցել հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ, երբ աշխատակիցը, ինչպես նշվում է, իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին