Ընտրակաշառք տալու և ընտրական իրավունքի խոչընդոտման դեպքեր են բացահայտվել Լոռու մարզում
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին կապված ընտրակաշառք տալու և ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքեր են բացահայտվել։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ազգային անվտանգության ծառայության համատեղ միջոցառումների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, որոնց համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ՀՀ Լոռու մարզում գործող մի շարք գրասենյակների համակարգողները նախապատրաստում էին ընտրողներին իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և միաժամանակ խոչընդոտելու նույն մարզի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացումը։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել են մի քանի անձ, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին կապված ընտրակաշառք տալու և ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքեր են բացահայտվել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ազգային անվտանգության ծառայության համատեղ միջոցառումների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, որոնց համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ՀՀ Լոռու մարզում գործող մի շարք գրասենյակների համակարգողները…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին