Իսրայելի Քնեսեթը սահմանել է մահապատիժ ահաբեկչական գործունեության համար
Իսրայելի խորհրդարանը, Քնեսեթը, ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է մահապատիժ սահմանել Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող պաղեստինցիների համար, որոնք ռազմական դատարանների կողմից դատապարտվել են ահաբեկչական գործունեության կասկածանքով։
Այս մասին հայտնում են լրատվական կայքերը՝ վկայակոչելով Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի հրապարակումը սոցցանցերում։ Նախարարը նշել է, որ օրինագիծը, որը ներկայացվել է նրա ղեկավարած «Օցմա Յեհուդիթ» (Հրեական ուժ) ծայրահեղ աջ կուսակցության կողմից, հիմնովին փոխում է երկրի օրենսգիրքը։
«Պատմությունը գրված է։ Մենք խոստացանք, և մենք պահեցինք մեր խոսքը։ Ահաբեկիչների համար մահապատիժի մասին օրենքը ներառվել է Իսրայել պետության օրենսգրքում», – գրել է Բեն Գվիրը։
Օրինագիծը ընդունվել է 62 «կողմ» և 48 «դեմ» ձայներով՝ 12-ժամյա քննարկումներից հետո։ Ըստ նոր օրենսդրության՝ ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար դատապարտված պաղեստինցիներին կենթարկվի մահապատիժ, որի կիրառման հիմնական ձևը կախաղանն է։
Իսրայելի խորհրդարանը, Քնեսեթը, ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է մահապատիժ սահմանել Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող պաղեստինցիների համար, որոնք ռազմական դատարանների կողմից դատապարտվել են ահաբեկչական գործունեության կասկածանքով։ Այս մասին հայտնում են լրատվական կայքերը՝ վկայակոչելով Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի հրապարակումը սոցցանցերում։ Նախարարը նշել է, որ օրինագիծը, որը ներկայացվել է նրա ղեկավարած «Օցմա Յեհուդիթ»…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին