Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը տեղափոխվել է «Վարդաշեն» բանտ
Հոկտեմբերի 16-ին 2 տարվա ազատազրկման դատապարտված «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը (առավել հայտնի է «Աշոտ Երկաթ» մականվամբ) տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Այս տեղեկությունը հրապարակել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Ըստ նրա՝ Աշոտ Մինասյանը տեղափոխվել է Սիսիանի ոստիկանական բաժանմունքից։
Պատգամավորը նշել է, որ հրամանատարի պարագայում սա առաջին քաղաքական հալածանքը չէ, և այս իշխանությունների օրոք, նրա խոսքով, հայրենասերները հաճախ են հայտնվում բանտերում «շինծու մեղադրանքներով»։
Գառնիկ Դանիելյանը նաև նշել է, որ Աշոտ Մինասյանի հետ զրուցելիս անմիջապես զգացվում է նրա ցավը Արցախի կորստի կապակցությամբ։ Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են «արցախյան պատերազմի մեջ անուրանալի ներդրում ունեցած» և «Երկաթ» մականվամբ հայտնի հրամանատարին զրկել ազատությունից՝ ապօրինի զենքի մեղադրանքով։
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա, իբր, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, զենք է ձեռք բերել, փոխադրել և պահել Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող իր տիրապետման տակ գտնվող շենքում։
Հոկտեմբերի 16-ին 2 տարվա ազատազրկման դատապարտված «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը (առավել հայտնի է «Աշոտ Երկաթ» մականվամբ) տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս տեղեկությունը հրապարակել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Ըստ նրա՝ Աշոտ Մինասյանը տեղափոխվել է Սիսիանի ոստիկանական բաժանմունքից։ Պատգամավորը նշել է, որ հրամանատարի պարագայում սա առաջին քաղաքական հալածանքը չէ, և այս իշխանությունների…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին