Կրեմլը հաստատում է Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրենց հարաբերությունները կառուցելու իրավունք
Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, որոնք լիակատար իրավունք ունեն հարաբերություններ կառուցել ցանկացած երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հարավային Կովկաս և երեք երկրների հայտարարությունները համատեղ լայնածավալ ծրագրերի մասին։
«Դրանք ինքնիշխան պետություններ են, եւ նրանք ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հղում տալով ՏԱՍՍ-ի լրատվական գործակալությանը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հարավային Կովկաս ավարտվում է այսօր։ Ադրբեջանի հետ նա ԱՄՆ-ի անունից ստորագրել է ռազմավարական գործընկերության խարտիա։ Իսկ Հայաստանի հետ ավարտել է բանակցությունները միջուկային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության և տվյալների կենտրոնների կառուցման շուրջ։
Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, որոնք լիակատար իրավունք ունեն հարաբերություններ կառուցել ցանկացած երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հարավային Կովկաս և երեք երկրների հայտարարությունները համատեղ լայնածավալ ծրագրերի մասին։ «Դրանք ինքնիշխան պետություններ են, եւ նրանք ունեն տարբեր…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին