Հայաստանը ինտեգրվում է տարածաշրջանային բոլոր նախագծերին՝ TRIPP-ի շրջանակում
Հայաստանը ինտեգրվում է տարածաշրջանային բոլոր նախագծերին՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ TRIPP-ը կարող է դառնալ ինչպես Միջին միջանցքի, այնպես էլ ավելի լայն նախագծերի մաս։ Նա նշել է, որ այդ նախագծերը մրցակից չեն, քանի որ հոսքերը այնքան մեծ են, որ մեկ առանձին ուղղությամբ հնարավոր չէ սպասարկել դրանք։
«Միայն Հարավային Կովկասում անհրաժեշտ է ունենալ մի քանի տրանսպորտային երթուղի», – ընդգծել է կառավարության ղեկավարը։
Փաշինյանը նաև նշել է, որ եկել է ժամանակը, որպեսզի Հարավային Կովկասի բոլոր երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի, որտեղ բազմաթիվ նրբերանգների պայմաններում առկա են բազմաթիվ ընդհանուր շահեր։
«Հասկանալի է, որ յուրաքանչյուր երկիր ունի իր ուրույն շահերն ու տեսլականը, բայց, կարծում եմ, որ հարավկովկասյան երկրները կապված են շահերի ընդհանուր հավասարակշռությամբ։ Եվ մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ», – եզրափակել է վարչապետը։
Հայաստանը ինտեգրվում է տարածաշրջանային բոլոր նախագծերին՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ վարչապետի՝ TRIPP-ը կարող է դառնալ ինչպես Միջին միջանցքի, այնպես էլ ավելի լայն նախագծերի մաս։ Նա նշել է, որ այդ նախագծերը մրցակից չեն, քանի որ հոսքերը այնքան մեծ են, որ մեկ առանձին…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին