Հայաստանը հրավեր է ուղարկել ԱՊՀ ՄԽՎ-ին դիտարկելու 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրավեր է ուղարկել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին (ԱՊՀ ՄԽՎ) մասնակցելու Հայաստանում նշանակված հերթական խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտարկմանը։
Հրավերն ուղղված է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։
Իր նամակում Ալեն Սիմոնյանը նշում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հանձնառու են ընտրությունները կազմակերպել ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան՝ ազատության, արդարության և թափանցիկության սկզբունքների ոգով։
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները նշանակված են 2026 թվականի հունիսի 7-ին։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրավեր է ուղարկել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին (ԱՊՀ ՄԽՎ) մասնակցելու Հայաստանում նշանակված հերթական խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտարկմանը։ Հրավերն ուղղված է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։ Իր նամակում Ալեն Սիմոնյանը նշում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հանձնառու են ընտրությունները կազմակերպել ժողովրդավարական նորմերին…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին