Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը բացել է ՊԳԿ-ի 2026-2030թթ. ծրագրային շրջանակի քննարկմանը նվիրված հանդիպումը
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ Հայաստանի 2026-2030թթ. Երկրի ծրագրային շրջանակի լրամշակված նախագծի քննարկմանը նվիրված հանդիպմանը։
Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը ողջունել է հանդիպմանը ներկա գտնվող բազմաթիվ ներկայացուցիչների՝ Հայաստանի ոլորտային գերատեսչություններից, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսից, միջազգային կազմակերպություններից, մասնավոր հատվածից և հասարակական կազմակերպություններից։ Նա նշել է, որ հանդիպման հաջողությունը և ծրագրերի արդյունավետ իրագործումը պայմանավորված են ներառական մոտեցմամբ և բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի համախմբմամբ։
Արտաքին գործերի նախարարի տեղակալը բարձր է գնահատել ՊԳԿ-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով դրա կարևոր դերը կայուն գյուղատնտեսական համակարգերի զարգացման, պարենային անվտանգության ամրապնդման և գյուղական համայնքների կենսապահովման բարելավման գործում։
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ Հայաստանի 2026-2030թթ. Երկրի ծրագրային շրջանակի լրամշակված նախագծի քննարկմանը նվիրված հանդիպմանը։ Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը ողջունել է հանդիպմանը ներկա գտնվող բազմաթիվ ներկայացուցիչների՝ Հայաստանի ոլորտային գերատեսչություններից, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսից, միջազգային կազմակերպություններից, մասնավոր հատվածից և հասարակական կազմակերպություններից։ Նա նշել է,…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին