Հայաստանի արտգործնախարարը չի նախատեսում հանդիպում Ռուսաստանի իր պաշտոնակիցի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ առաջիկայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպում կամ քննարկումներ անցկացնելու ծրագրեր չունի։
Այս մասին նախարարը հայտարարեց մայիսի 12-ին Երևանում, նախընտրական քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցի ընթացքում։ Նրա խոսքով՝ հայկական կողմը մշտական կապի մեջ է ռուս գործընկերների հետ, սակայն առայժմ «քննարկման հատուկ թեմա» չի տեսնում։
Այս հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ սպառնացել էր հարվածել Մոսկվային՝ մայիսի 9-ին Հաղթանակի շքերթի անցկացման օրը։ Զելենսկին այդ հայտարարությունն արել էր արտասահմանյան առաջնորդներին խորհուրդ տալով հրաժարվել շքերթին մասնակցելուց։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 7-ին ճեպազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանում չի մոռացվի Երևանի «լռությունը» Մոսկվայի հասցեին Զելենսկու այդ «ահաբեկչական հայտարարությունների» ֆոնին։ Նույն օրը ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կանչվել էր ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան ներկայացվել էր բողոք։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ առաջիկայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպում կամ քննարկումներ անցկացնելու ծրագրեր չունի։ Այս մասին նախարարը հայտարարեց մայիսի 12-ին Երևանում, նախընտրական քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցի ընթացքում։ Նրա խոսքով՝ հայկական կողմը մշտական կապի մեջ է ռուս գործընկերների հետ, սակայն առայժմ «քննարկման հատուկ թեմա» չի տեսնում։…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին