Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում
Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն։
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը։ Այնուհետև գեներալ-լեյտենանտ Ասրյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին առնչվող հարցեր, ինչպես նաև ամփոփել են երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։
Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ՝ մասնագիտական մի շարք ուղղություններով համագործակցության խորացման վերաբերյալ։
Հնդկաստան կատարած այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպումներ է ունեցել նաև Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի և Հնդկաստանի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, ավիացիայի մարշալ Ամար Պրիտ Սինգհի հետ։ Այս հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։
Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը։ Այնուհետև գեներալ-լեյտենանտ Ասրյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին առնչվող հարցեր,…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին