Հայաստանի վարչապետը շնորհավորել է Վրաստանի վարչապետին Անկախության օրվա առթիվ
Անունիցս և Հայաստանի կառավարության անունից ես սրտանց շնորհավորում եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և Վրաստանի ժողովրդին՝ Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ։
Հայաստանի համար արտաքին քաղաքականության հիմնարար նպատակներից մեկը Վրաստանի հետ եղբայրական հարաբերությունների ամրապնդումն է։ Մեր կառավարությունը բարձր է գնահատում այս հարաբերությունները, որոնք ձեռք են բերել ռազմավարական գործընկերության բնույթ և հիմնված են գործնական և ինստիտուցիոնալացված համագործակցության վրա։
Ես բարձր եմ գնահատում Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակության մասնակցությունը Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Կարևորում են նաև Վրաստանի կառավարության և Իրակլի Կոբախիձեի անձնական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային փոխգործակցությանը։
Այս առիթով մաղթում եմ Իրակլի Կոբախիձեին արդյունավետ գործունեություն, իսկ Վրաստանին՝ խաղաղություն և բարգավաճում։
Անունիցս և Հայաստանի կառավարության անունից ես սրտանց շնորհավորում եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և Վրաստանի ժողովրդին՝ Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ։ Հայաստանի համար արտաքին քաղաքականության հիմնարար նպատակներից մեկը Վրաստանի հետ եղբայրական հարաբերությունների ամրապնդումն է։ Մեր կառավարությունը բարձր է գնահատում այս հարաբերությունները, որոնք ձեռք են բերել ռազմավարական գործընկերության բնույթ և հիմնված են գործնական և ինստիտուցիոնալացված…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին