Հայ-թուրքական հանձնաժողովի համատեղ նիստը տեղի ունեցավ Երևանում
Այսօր Երևանում առաջին անգամ կայացել է Ախուրյան և Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման հայ-թուրքական հանձնաժողովի համատեղ նիստը։
Հանդիպումը սկսվել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետում, այնուհետև շարունակվել է «Ջրառ» ՓԲԸ վարչական շենքում։ Նիստի ընթացքում կողմերը ստորագրել են փաստաթղթեր, որոնք կազմվել են փոխշահավետ պայմաններով։
Հիշեցնենք, որ 1927 թվականին ԽՍՀՄ-ը և Թուրքիան ստորագրել էին Ախուրյան և Արաքս սահմանային գետերի ջրերի օգտագործման մասին կոնվենցիա։ Ըստ այդ կոնվենցիայի՝ յուրաքանչյուր կողմ իրավունք է ունենում օգտվել այդ գետերի և դրանց վտակների միագումար ջրային հոսքի 50%-ից։ Կոնվենցիայի 5-րդ հոդվածում նշվում է, որ եթե կողմերից մեկը ջրամբարներ է կառուցում այդ գետերի կամ դրանց վտակների վրա, արդյունքում նա չպետք է վերցնի ջրի ընդհանուր հոսքի 50%-ից ավելին։
Վերջին տարիներին Թուրքիան Ախուրյանի և Արաքսի ավազանում կառուցել է 1,3 մլրդ խմ ընդհանուր ծավալով ջրամբարներ։ Եթե դրան գումարենք Ախուրյանի սահմանային ջրամբարի կեսը, ապա կստացվի մեկուկես միլիարդ խմ, ինչը գերազանցում է կոնվենցիայով սահմանված 50%-ի սահմանը։
Այսօր Երևանում առաջին անգամ կայացել է Ախուրյան և Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման հայ-թուրքական հանձնաժողովի համատեղ նիստը։ Հանդիպումը սկսվել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետում, այնուհետև շարունակվել է «Ջրառ» ՓԲԸ վարչական շենքում։ Նիստի ընթացքում կողմերը ստորագրել են փաստաթղթեր, որոնք կազմվել են փոխշահավետ պայմաններով։ Հիշեցնենք, որ 1927 թվականին ԽՍՀՄ-ը և Թուրքիան ստորագրել էին Ախուրյան և…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին