ՀՀ դեսպանը քննարկել է քաղաքական երկխոսության խորացման հեռանկարները Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ
Չեխիայում Հայաստանի արտադպան Աշոտ Հովակիմյանը երկուշաբթի, փետրվարի 23-ին, ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Յիրժի Բրոդսկուն։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական երկխոսության խորացման հեռանկարների շուրջ։ Զրուցակիցները ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հանդեպ փոխադարձ պատրաստակամությունը։
Քննարկվել են նաև ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող բարձրագույն մակարդակի միջազգային միջոցառումներին չեխական կողմի հնարավոր մասնակցության հարցերը։
Աշոտ Հովակիմյանը Յիրժի Բրոդսկուն ներկայացրել է հարավկովկասյան տարածաշրջանում Վաշինգտոնյան համաձայնությունների կնքումից հետո ծավալված գործընթացները, այդ թվում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ վերջին զարգացումները և Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Չեխիայում Հայաստանի արտադպան Աշոտ Հովակիմյանը երկուշաբթի, փետրվարի 23-ին, ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Յիրժի Բրոդսկուն։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական երկխոսության խորացման հեռանկարների շուրջ։ Զրուցակիցները ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հանդեպ փոխադարձ պատրաստակամությունը։ Քննարկվել են նաև ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող բարձրագույն մակարդակի…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին