ՀՀ ՆԳՆ-ն նախազգուշացնում է ֆիշինգային հաղորդագրությունների մասին
Հայաստանում շարունակվում է ֆիշինգային հաղորդագրությունների տարածումը, որոնք ուղարկվում են արտասահմանյան հեռախոսահամարներից՝ ներկայացնելով ՀՀ ՆԳՆ-ն և այլ պետական մարմիններին։
Ներկայումս հատկապես մեծ ուշադրություն է դարձվում iPhone բջջային հեռախոսների օգտատերերի վրա, որոնց iMessage համակարգի միջոցով ստանում են նմանատիպ հաղորդագրություններ։
Այս իրավիճակի կապակցությամբ ՀՀ ՆԳՆ-ն հորդորում է բոլոր քաղաքացիներին խիստ զգուշ լինել և չարձագանքել նման հաղորդագրություններին։ Խնդրում ենք չբացել դրանցում առկա հղումները և ոչ մի դեպքում չտրամադրել ոչ մի անձնական, ֆինանսական կամ բանկային տվյալ։
ՆԳՆ-ն խորհուրդ է տալիս անմիջապես արգելափակել և որպես «Spam/Junk» նշել նման հաղորդագրություններ ուղարկող հեռախոսահամարները կամ հասցեները։
Հայաստանում շարունակվում է ֆիշինգային հաղորդագրությունների տարածումը, որոնք ուղարկվում են արտասահմանյան հեռախոսահամարներից՝ ներկայացնելով ՀՀ ՆԳՆ-ն և այլ պետական մարմիններին։ Ներկայումս հատկապես մեծ ուշադրություն է դարձվում iPhone բջջային հեռախոսների օգտատերերի վրա, որոնց iMessage համակարգի միջոցով ստանում են նմանատիպ հաղորդագրություններ։ Այս իրավիճակի կապակցությամբ ՀՀ ՆԳՆ-ն հորդորում է բոլոր քաղաքացիներին խիստ զգուշ լինել և չարձագանքել նման հաղորդագրություններին։ Խնդրում ենք…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին