ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը քննարկումներ է վարել Ռումինիայի ՆԳՆ հետ
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Բուխարեստ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ռումինիայի ՆԳՆ պետական քարտուղար Բոգդան Դեսպեսկուի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և լավագույն փորձի փոխանակման հեռանկարները։ Այցի հիմնական նպատակն էր ամրապնդել և զարգացնել երկու երկրների ներքին գործերի մարմինների միջև ինստիտուցիոնալ համագործակցությունը։
Համագործակցության հիմնական ուղղություններից մեկը մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի արմատական բարեփոխումների իրականացումն է։
Պատվիրակությունը նաև այցելել է Ռումինիայի ոստիկանության ակադեմիա, որտեղ հանդիպել է ակադեմիայի ռեկտոր Կատալին Անդրուշի հետ։ Կողմերը շարունակել են քննարկումները կրթական ոլորտին առնչությամբ հարցերի շուրջ և հայտնել են համագործակցությունն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը։
Այս այցը կազմակերպվել է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ իրականացվելով համատեղ ջանքերով՝ Ռումինիայի ՆԳՆ «Ալեքսանդրու Իոան Կուզա» ոստիկանության ակադեմիայի հետ։
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Բուխարեստ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ռումինիայի ՆԳՆ պետական քարտուղար Բոգդան Դեսպեսկուի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և լավագույն փորձի փոխանակման հեռանկարները։ Այցի հիմնական նպատակն էր ամրապնդել և զարգացնել երկու երկրների ներքին գործերի մարմինների միջև ինստիտուցիոնալ համագործակցությունը։ Համագործակցության հիմնական…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին