ՀՀ պաշտպանության նախարարը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թբիլիսի կատարած այցի ընթացքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերը։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները՝ բարձր գնահատելով դրանց ընթացիկ առաջընթացը։
«Մեր քննարկումների կենտրոնում տարածաշրջանային անվտանգության հարցերն էին։ Այս համատեքստում ընդգծեցի, որ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը անհամեմատելիորեն կարևոր է և կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների՝ այդ թվում՝ Հայաստանի և Վրաստանի, զարգացմանն ու բարգավաճմանը»,- նշել է Սուրեն Պապիկյանը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Թբիլիսի կատարած այցի ընթացքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերը։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները՝ բարձր գնահատելով դրանց ընթացիկ առաջընթացը։ «Մեր քննարկումների կենտրոնում տարածաշրջանային անվտանգության հարցերն էին։ Այս համատեքստում ընդգծեցի, որ տարածաշրջանում տևական…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին