ՀՀ վարչապետը ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի միջև հանդիպում։
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ողջունել է իր հյուրին՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության հետևողական զարգացումը խիստ կարևոր է։ Վարչապետի խոսքով՝ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացմանը նպաստում են նման փոխայցելությունները և բարձրաստիճան շփումները։
Քննարկվել են երկու երկրների ՆԳ նախարարությունների համատեղ ծրագրերը, որոնք ուղղված են հանցավորության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարին, ինչպես նաև երկու երկրների ներքին անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Սուլխան Թամազաշվիլին նշել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել իր հայ գործընկերների հետ՝ այդ թվում՝ համատեղ ծրագրերի իրականացման հարցերով։ Նրա համոզմամբ՝ այս քայլերը նոր ազդակ կհաղորդեն երկկողմ կապերի ամրապնդմանը՝ ի նպաստ երկու երկրների առջև ծառացած մարտահրավերներին առավել արդյունավետ դիմագրավելու համար։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցությանն ու հետագա քայլերին վերաբերող հարցերի շուրջ։
Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի միջև հանդիպում։ Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ողջունել է իր հյուրին՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության հետևողական զարգացումը խիստ կարևոր է։ Վարչապետի խոսքով՝ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացմանը նպաստում են նման փոխայցելությունները և բարձրաստիճան…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին