ՀՀ վարչապետի արձագանքը ԱՄՆ նախագահի մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած կրակոցներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր X սոցիալական ցանցի էջում արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ տեղի ունեցած անհանգստացնող կրակոցներին։
«Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը, առաջին տիկինը, փոխնախագահը և մյուս մասնակիցները անվտանգ են Սպիտակ տան մամուլի ընթրիքի ժամանակ տեղի ունեցած անհանգստացնող կրակոցներից հետո», – գրել է վարչապետը։
Ինչպես հայտնի է, շաբաթ երեկոյան Վաշինգտոնում տեղի ունեցած միջոցառման ընթացքում կրակոցներ են արձակվել։ Որսորդական հրացանով և ատրճանակով զինված տղամարդը վիրավորել է անվտանգության աշխատակցին, սակայն չի կարողացել մոտենալ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Կասկածյալը արդեն ձերբակալվել է։
Ամերիկյան լրատվամիջոցների աղբյուրների համաձայն՝ կրակողը հայտարարել է, որ իր թիրախը բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներն են եղել, թեև նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը կոնկրետ չի նշել։ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Թոդ Բլանշը չի բացառել, որ նախագահը կարող էր լինել կրակողի թիրախներից մեկը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր X սոցիալական ցանցի էջում արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ տեղի ունեցած անհանգստացնող կրակոցներին։ «Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը, առաջին տիկինը, փոխնախագահը և մյուս մասնակիցները անվտանգ են Սպիտակ տան մամուլի ընթրիքի ժամանակ տեղի ունեցած անհանգստացնող կրակոցներից հետո», – գրել է վարչապետը։…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին