ՆԳՆ-ն ստանում է ժամանակակից կիբեռլաբորատորիա
ՀՀ ՆԳՆ-ի բարեփոխումների շրջանակում կազմավորվում է ժամանակակից կիբեռլաբորատորիա, որի նպատակն է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելը և ոստիկանության տեխնիկական կարողությունները զարգացնելը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության շնորհիվ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ստացել է ժամանակակից սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակը։
Ստացված տեխնիկական միջոցները նախատեսված են էլեկտրոնային տվյալների ուսումնասիրման, մշակման և վերլուծության համար։ Այս նորագույն գործիքակազմը կնպաստի վարչության կազմում ստեղծվող կիբեռլաբորատորիայի գործունեության ապահովմանը։
Նոր սարքավորումները կբարձրացնեն կիբեռհանցագործությունների բացահայտման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող այլ հանցատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը՝ նպաստելով հանրային անվտանգության ապահովման նոր մեխանիզմների ներդրմանը։
ՀՀ ՆԳՆ-ի բարեփոխումների շրջանակում կազմավորվում է ժամանակակից կիբեռլաբորատորիա, որի նպատակն է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելը և ոստիկանության տեխնիկական կարողությունները զարգացնելը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության շնորհիվ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ստացել է ժամանակակից սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակը։ Ստացված տեխնիկական միջոցները նախատեսված են էլեկտրոնային տվյալների ուսումնասիրման,…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին