ՆԳ նախարարն ընդունել է Կատարի նորանշանակ դեսպանին
Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլայթինի հետ։
Նախարար Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հայտնել իր վստահությունը, որ երկու երկրների ՆԳՆ-ների համագործակցությունը նրա գործունեության ընթացքում կառաջնորդվի նոր, ավելի արդյունավետ ուղիներով։
Հանդիպման ընթացքում դեսպան Ալ-Սուլայթինը նշել է, որ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաապահով պետություններից մեկը, որտեղ ինքն իրեն անվտանգ է զգում։ Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Կատարի Պետությունը միջազգային վարկանիշային ցուցանիշների համաձայն, մշտապես ընդգրկվում են աշխարհի ամենաապահով երկրների ցանկում, ինչը ստեղծում է հզոր հիմք՝ երկու երկրների ՆԳՆ-ների միջև համագործակցությունը զարգացնելու համար։
Կողմերը քննարկել են համագործակցության մի շարք հեռանկարային ուղղություններ։ Զանգվածային միջոցառումների անվտանգության ապահովման, աղետների ռիսկի կառավարման և դրանց դիմակայունության բարձրացման ոլորտներում փորձի փոխանակման կարևորությունը հատկապես շեշտվել է որպես առաջնահերթություն։ Բացահայտվել են նաև համագործակցության հնարավորություններ վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցում։
Անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ համակարգի ծառայողների մասնագիտական վերապատրաստման հարցերին։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կատարի Պետության Կիբեռակադեմիայում Հայաստանի ոստիկանների համար մասնագիտական կուրսերի կազմակերպման հնարավորությանը։
Հանդիպման վերջում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ երկկողմ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով ընդլայնելու համար։
Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլայթինի հետ։ Նախարար Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հայտնել իր վստահությունը, որ երկու երկրների ՆԳՆ-ների համագործակցությունը նրա գործունեության ընթացքում կառաջնորդվի նոր, ավելի արդյունավետ ուղիներով։ Հանդիպման ընթացքում դեսպան Ալ-Սուլայթինը նշել է, որ Հայաստանը համարվում…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին