Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ Կիրիակոս Միցոտակիսին
Հունաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ իմ անունից և Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների անունից սրտանց շնորհավորում եմ Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին։
Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդների միջև ամուր քաղաքակրթական կապերի վրա։
Ուրախ եմ նշել, որ վերջերս հայ-հունական համագործակցությունը զարգացել է ավելի ակտիվ և իմաստալից։ Կառուցողական երկխոսությունը, բարձր մակարդակի փոխայցելությունները և կանոնավոր շփումները նոր թափ են հաղորդել մեր հարաբերություններին՝ ընդլայնելով համագործակցության ոլորտերը։
Վստահ եմ, որ հետևողական համատեղ աշխատանքի միջոցով մենք կշարունակենք խորացնել մեր գործընկերությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերության շրջանակներում՝ ի շահ մեր երկրների բարգավաճման և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման։
Անհամբեր սպասում եմ Ձեզ հյուրընկալելու պատվին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Ձեր այցը Երևան նաև հիանալի հնարավորություն է հայտարարելու մեր երկու երկրների միջև համագործակցությունը նոր, ռազմավարական մակարդակի բարձրացնելու մասին։
Ձեզ մաղթում եմ հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարգավաճում և կայուն առաջընթաց։
Հունաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ իմ անունից և Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների անունից սրտանց շնորհավորում եմ Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին։ Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդների միջև ամուր քաղաքակրթական կապերի վրա։ Ուրախ եմ նշել, որ վերջերս հայ-հունական համագործակցությունը զարգացել է…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին