«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ։

Քրեական գործը հարուցվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման փաստերի առթիվ։ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցված գործի նախաքննության ընթացքում 2-ը կալանավորվել են։

Մյուս 4-ի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել, ինչի կապակցությամբ նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կալանավորվածներից մեկը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր է, իսկ մյուս կալանավորված անձը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Բադոյանն է։

ՀՀ քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ։ Քրեական գործը հարուցվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման փաստերի առթիվ։ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցված գործի նախաքննության ընթացքում 2-ը կալանավորվել են։ Մյուս 4-ի նկատմամբ կալանավորման…