Վարչապետը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԻԱԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև գործող համագործակցության ընթացքին։
Կողմերը միաձայն կարևորել են միջուկային անվտանգության ապահովման, տեխնիկական համագործակցության և փորձագիտական աջակցության ծրագրերի շարունակական և արդյունավետ իրականացումը։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում Հայաստանի էներգետիկ ոլորտում ընթացող ներկայիս ծրագրերի, փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիաների և միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկարների վերաբերյալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԻԱԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև գործող համագործակցության ընթացքին։ Կողմերը միաձայն կարևորել են միջուկային անվտանգության ապահովման, տեխնիկական համագործակցության և փորձագիտական…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին