Տիգրան Գալստյանը մասնակցել է Բուխարեստում կայացած միջազգային համաժողովի պանելային քննարկմանը
Բուխարեստի Կիբերդիվանագիտության միջազգային 5-րդ համաժողովի շրջանակում Ռումինիայում Հայաստանի դեսպան Տիգրան Գալստյանը հանդես է եկել «Գիտական դիվանագիտություն, հետազոտություններ և միջազգային համագործակցություն՝ երկակի նշանակության տեխնոլոգիաների ոլորտում» խորագրով պանելային քննարկմանը։
Քննարկման հիմնական թեմաներն էին գիտական և նորարարական ոլորտներում դիվանագիտության դերը, երկակի նշանակության տեխնոլոգիաների միջազգային փոխանակման գործում համագործակցության կարևորությունը և այդ տեխնոլոգիաների ազդեցությունը ազգային անվտանգության վրա։
Պանելային քննարկմանը, որը տեղի էր ունեցել Բուխարեստում, որպես բանախոսներ հանդես են գալիս եղել նաև Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Կլարա Վուլինտիրուն, Ռումինիայում Իսրայելի, Հունաստանի և Մարոկկոյի դեսպանները, ինչպես նաև ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ և փորձագետներ։
Իր խոսքում Տիգրան Գալստյանը ներկայացրել է Հայաստանի միջազգային գործընկերությունը և ձեռքբերումները բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում։ Նա նաև ընդգծել է դիվանագիտության կարևոր դերը գործընկեր երկրների միջև անհրաժեշտ վստահության և տեխնոլոգիաների փոխանակման գործում։
Բուխարեստի Կիբերդիվանագիտության միջազգային 5-րդ համաժողովի շրջանակում Ռումինիայում Հայաստանի դեսպան Տիգրան Գալստյանը հանդես է եկել «Գիտական դիվանագիտություն, հետազոտություններ և միջազգային համագործակցություն՝ երկակի նշանակության տեխնոլոգիաների ոլորտում» խորագրով պանելային քննարկմանը։ Քննարկման հիմնական թեմաներն էին գիտական և նորարարական ոլորտներում դիվանագիտության դերը, երկակի նշանակության տեխնոլոգիաների միջազգային փոխանակման գործում համագործակցության կարևորությունը և այդ տեխնոլոգիաների ազդեցությունը ազգային անվտանգության վրա։ Պանելային քննարկմանը, որը…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին