Փարիզում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինանոյի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հարցերը։
Միջոցառման ընթացքում Արարատ Միրզոյանը և Թոմաս Դինանոն ողջունել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստան-ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտը։ Նրանք ընդգծել են համապատասխան ձևաչափով համաձայնագրի ստորագրման և հետագա փոխգործակցության իրականացման պատրաստակամությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի հարցին։ Բացի այդ, զրուցակիցները փոխանակվել են մտքեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցի շրջանակներում հայտարարվել էր Երևանի և Վաշինգտոնի միջև միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարության ստորագրման մասին։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինանոյի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հարցերը։ Միջոցառման ընթացքում Արարատ Միրզոյանը և Թոմաս Դինանոն ողջունել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստան-ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին