ՀՀ պաշտպանության նախարարը և Ֆրանսիայի վարչապետը քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն։
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցության զարգացման և խորացման հնարավորությունները։ Երկու պաշտոնատար անձինք ընդգծել են երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման և պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Հանդիպման ավարտին Ֆրանսիայի վարչապետը, ըստ նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրի, Սուրեն Պապիկյանին հանձնել է Պատվո լեգեոնի շքանշանը՝ ճանաչելով նրա ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն։ Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցության զարգացման և խորացման հնարավորությունները։ Երկու պաշտոնատար անձինք ընդգծել են երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման և պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Հանդիպման ավարտին Ֆրանսիայի վարչապետը, ըստ նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրի, Սուրեն Պապիկյանին հանձնել է Պատվո…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին