ՀՀ ԱԺ-ն ընդունել է Լիտվայի Սեյմասի պատվիրակությանը
Մարտի 30-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը ընդունել են Լիտվայի Հանրապետության Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակությանը։
Ընդունելիս Անդրանիկ Քոչարյանը նշել է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները։ Նա ընդգծել է, որ պատվիրակության այցը համընկնում է Լիտվայի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակի հետ։
Զրուցակիցները քննարկել են մի շարք հարցեր, որոնք ներկայացնում են երկկողմ հետաքրքրություն։ Քննարկման ընթացքում անդրադառնալ են աշխարհաքաղաքական իրադարձություններին, պաշտպանության եւ անվտանգության ապահովման ոլորտում իրականացվող ծրագրերին, խաղաղության օրակարգին, ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումներին, ինչպես նաեւ ոլորտում Մերձբալթյան երկրների փորձի ուսումնասիրությանը եւ արհեստավարժ բանակ ունենալուն ուղղված միջոցառումներին։
Հանդիպման ընթացքում կարեւորվել է խորհրդարանական համագործակցության ամրապնդումը ոլորտային հանձնաժողովների միջեւ։
Նույն օրը Լիտվայի պատվիրակությունը այցելել է Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պատվիրակության անդամները հարգանքի եւ հիշատակի արտահայտում են կատարել՝ ծաղիկներ դնելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ հարգելով Սուրբ նահատակների հիշատակը։
Մարտի 30-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը ընդունել են Լիտվայի Հանրապետության Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակությանը։ Ընդունելիս Անդրանիկ Քոչարյանը նշել է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները։ Նա ընդգծել է, որ պատվիրակության այցը համընկնում է Լիտվայի կողմից Հայաստանի Հանրապետության…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին