Latest News

Վաշինգտոնը ձգտում է դիրքավորվել Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային երթուղում՝ ստանձնելով եվրասիական կարևոր խաղացողի դերը

Իմ վերլուծության համաձայն՝ ձևավորվում է նոր լոգիստիկ մեգանախագիծ, որի նպատակն է դիվերսիֆիկացնել Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի միջև կապը, սակայն՝ բացառապես ամերիկյան կապիտալի վերահսկողության ներքո։ Այս նախագծի իրականացման հնարավորությունը դարձել է ավելի հստակ, երբ Վենսի այցից մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստան էին ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները՝ TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները սկսելու նպատակով։ Այս իրադարձությունից…

Read More

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցությունը

Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ այն կարևոր դեր է խաղում ժողովրդավարական կառավարման ամրապնդման և վստահելի ընտրական գործընթացների ապահովման գործում։ Փոխնախարարը ընդգծել է ԺՀՄԻԳ-ի…

Read More

Հայաստանում արձանագրվել է մանկական մահացության աճ

Հայաստանում արձանագրվել է մանկական մահացության աճ, ինչը հակասում է առողջապահության ոլորտի բարեփոխման վերաբերյալ իշխանությունների հավաստիացումներին։ Այս մասին ահազանգում է «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Անուշ Պողոսյանը՝ հղում անելով վերջին տվյալներին։ Ըստ ներկայացված աղյուսակի՝ երեխաների մահացության ցուցանիշը Հայաստանում 2024 թվականից սրընթաց աճում է։ 2025 թվականին նկատվել է 0-1 տարեկան մահացության աճ՝ 207 դեպք, ինչը զգալիորեն…

Read More

«Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է վարչապետի թեկնածու

Փետրվարի 12-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած պաշտոնական շնորհանդեսի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները միաձայն ընտրեցին իրենց նախագահ, գործարար Սամվել Կարապետյանին որպես վարչապետի թեկնածու։ Այս մասին հայտարարեց «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանը ծնվել և մեծացել է Հայաստանում՝ աճելով ժողովրդի կողքին։ Նա նշեց, որ բիզնեսում հաջողություն գրանցելուց հետո գործարարը չի…

Read More

Օմանի Ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Օմանի Ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Նորին Պայծառափայլություն Ջամալ Ալ Մուսավին։ Հյուրին դիմավորել և անմար կրակի մոտ է ուղեկցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն Էդիտա Գզոյանը։ Նա ծաղիկներ է դրել անմեղ զոհերի հիշատակին՝ լռությամբ հարգանքի տուրք մատուցելով։ Այնուհետև Ալ Մուսավին շրջել է հուշահամալիրի տարածքում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրավերով…

Read More

Կրեմլը հաստատում է Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրենց հարաբերությունները կառուցելու իրավունք

Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, որոնք լիակատար իրավունք ունեն հարաբերություններ կառուցել ցանկացած երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հարավային Կովկաս և երեք երկրների հայտարարությունները համատեղ լայնածավալ ծրագրերի մասին։ «Դրանք ինքնիշխան պետություններ են, եւ նրանք ունեն տարբեր…

Read More

Ռուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ հայտարարել է, որ Ռուսաստանը լիովին շահագրգռված է ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ Հայաստանով։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը գտնվում է աշխարհաքաղաքական տուրբուլենտության կենտրոնում, պահանջում է երկկողմ փոխգործակցության կայուն զարգացում։ «Դիտարկվող մարտահրավերների հաղթահարումը պահանջում է երկու կողմերից երկարաժամկետ քաղաքական կամք և ռազմավարական իմաստություն՝ երկկողմ փոխգործակցության կուտակված զանգվածը…

Read More

Ուկրաինան սկսել է պլանավորել նախագահական ընտրություններն ու հանրաքվեն

Ուկրաինայի իշխանությունները սկսել են աշխատանքներ կատարել երկու կարևոր քվեարկությունների կազմակերպման ուղղությամբ՝ նախագահական ընտրությունների և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ հանրաքվեի։ Իմ աղբյուրների համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ակտիվորեն ճնշում է գործադրում Կիևի վրա՝ երկու քվեարկությունները ևս անցկացնելու համար մինչև մայիսի 15-ը։ ԱՄՆ-ի կողմից առաջարկվող անվտանգության երաշխիքները կատարելու համար Ուկրաինան պետք է ապահովի, որ այդ…

Read More

Մոսկվան չի հրաժարվի սառեցված ակտիվներից եկամուտների օգտագործումից

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չի հրաժարվի Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտների օգտագործման հետ կապված իրավիճակից։ «Մեր ոսկու և արտարժույթի պահուստների բռնագրավումը ինչ-որ բան արժե։ Նրանք ասում են, որ կանոնների համաձայն՝ օգտագործում են միայն այն տոկոսները, որոնք գերազանցում են այդ գումարի ներդրումից մեզ հասանելիք տոկոսները։ Ինչ տոկոս…

Read More

Ռուբեն Վարդանյանի վերջին խոսքը Բաքվի դատարանում

Ադրբեջանում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել իր վերջին խոսքով Բաքվի դատարանում։ Նա պատանդ է պահվում Բաքվում 2023 թվականի սեպտեմբերի 27-ից՝ միջազգային հանրության անգործության ֆոնին Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումից հետո։ Փետրվարի 10-ի նիստում, որտեղ փաստաբանին արգելվել էր ներկայացնել պաշտպանական փաստարկներ, Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է մասնակցել այն, ինչը նա համարում է ոչ թե…

Read More