Բելգիայի եւ Լիտվայի խորհրդարանների պատվիրակությունները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Մարտի 31-ին Երեւան այցելած Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակությունը, որը Հայաստանի Ազգային Ժողովի Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ համատեղ այցելում էր մեր երկիր, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Սուրբ նահատակների հիշատակին։
Բացի այդ, Բելգիայի պատվիրակության անդամները այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ նրանք գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Նախորդ օրը, մարտի 30-ին, Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել նաեւ Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակությունը։ Լիտվայի պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ հարգանքի տուրք են մատուցել Սուրբ նահատակների հիշատակին։
Մարտի 31-ին Երեւան այցելած Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակությունը, որը Հայաստանի Ազգային Ժողովի Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ համատեղ այցելում էր մեր երկիր, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Սուրբ նահատակների հիշատակին։ Բացի այդ, Բելգիայի պատվիրակության անդամները այցելել…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին