Իրանի դեմ ագրեսիայի սկզբից ի վեր Ռուսաստան է վերադարձել 327 ռուսաստանցի
Իրանի դեմ սկսված ամերիկա-իսրայելական ագրեսիայի շրջանակում Ռուսաստան է վերադարձել 327 Ռուսաստանի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի դեսպանատունը Հայաստանում։
Դիվանագիտական առաքելության տեղեկացմամբ՝ մարտի 27-ին, ռուս դիվանագետների և հայաստանյան ներկայացուցիչների համակարգված ջանքերի արդյունքում, Բուշերի ատոմակայանից տարհանված և Իրանից Նուրդուզ/Ագարակ սահմանային անցակետով Հայաստան ժամանած «Ռոսատոմ» պետական կորպորացիայի 164 աշխատակիցը վերադարձել է հայրենիք։
«Երևանից Մոսկվա հատուկ չվերթով մեկնած ռուսների հետ մեկտեղ տարհանվել են նաև Բելառուսի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ»,- նշում են դեսպանատնում։ Այնտեղ նաև շնորհակալություն են հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աշխատակիցների արագ մուտքի համար։
Իրանի դեմ սկսված ամերիկա-իսրայելական ագրեսիայի շրջանակում Ռուսաստան է վերադարձել 327 Ռուսաստանի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի դեսպանատունը Հայաստանում։ Դիվանագիտական առաքելության տեղեկացմամբ՝ մարտի 27-ին, ռուս դիվանագետների և հայաստանյան ներկայացուցիչների համակարգված ջանքերի արդյունքում, Բուշերի ատոմակայանից տարհանված և Իրանից Նուրդուզ/Ագարակ սահմանային անցակետով Հայաստան ժամանած «Ռոսատոմ» պետական կորպորացիայի 164 աշխատակիցը վերադարձել է հայրենիք։ «Երևանից Մոսկվա հատուկ չվերթով մեկնած…
Recent Posts
- Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրը՝ որակապես նոր պետության ստեղծումը
- Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը
- Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ
- ՀՀ ԱԳՆ-ն քննարկել է ընտրությունների արդյունքները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ
- «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը կախված է «Բարգավաճ Հայաստան»-ի արդյունքներից