Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ երկկողմ առևտուրի արգելքը
Հայաստանը ողջունում է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու որոշումը, որը համարվում է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի հաջորդ կարևոր քայլը։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ըստ նրա՝ այդ որոշումը կարևոր նշանակություն ունի երկու երկրների միջև առևտրային և տնտեսական կապերի զարգացման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածության խթանման և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից։
Հայաստանի ԱԳՆ-ն ընդգծում է, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք և բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ, որը կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով։
Այս որոշումը կայացել է 2022 թվականից շարունակվող հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին հայտնել է, որ մայիսի 13-ի դրությամբ ավարտվել է երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստությունը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2021 թվականի դեկտեմբերի 13-ին, երբ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր Անկարայի պատրաստակամության մասին։ Կողմերը հատուկ ներկայացուցիչներ են նշանակել՝ Սերդար Քըլըչին և Ռուբեն Ռուբինյանին, որոնք արդեն բազմաթիվ բանակցությունների փուլեր են անցկացրել։ Թեև բեկումնային որոշումներ դեռ չեն կայացվել, բացի ավիաբեռնափոխադրումներից և ուղեւորափոխադրումներից, այս նոր քայլը համարվում է դեպի առավել խորը համագործակցություն առաջընթացի նշան։
Հայաստանը ողջունում է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու որոշումը, որը համարվում է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի հաջորդ կարևոր քայլը։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Ըստ նրա՝ այդ որոշումը կարևոր նշանակություն ունի երկու երկրների միջև առևտրային և տնտեսական կապերի զարգացման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածության խթանման…
Recent Posts
- Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրը՝ որակապես նոր պետության ստեղծումը
- Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը
- Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ
- ՀՀ ԱԳՆ-ն քննարկել է ընտրությունների արդյունքները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ
- «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը կախված է «Բարգավաճ Հայաստան»-ի արդյունքներից