Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը
Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը՝ ընդգծելով առևտրի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերի կարևորությունը։
Ինչպես հայտնի է, Հայաստանից Լատվիա ծաղիկների մի քանի խմբաքանակների արտահանմանն աջակցելը դիտարկվում է որպես երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման և առևտրային նոր ուղղությունների զարգացման համար յուրօրինակ խթան։ Այս հարցում աջակցություն ցուցաբերելու համար Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է իր երախտագիտությունը Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժենին։
Նախարարներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին և առաջիկա շփումներին։
Բայբա Բրաժեն շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ՝ վերահաստատելով իր մեծ պատրաստակամությունը Հայաստանի և Լատվիայի միջև գործընկերության հետևողական զարգացման գործում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից հայկական ծաղիկների ներմուծման արգելքից հետո Հայաստանի իշխանությունները հայտնել էին, որ ծաղիկ արտադրողները 5500 ծաղկից բաղկացած փորձնական խմբաքանակ են արտահանել Լատվիա։
Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը՝ ընդգծելով առևտրի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերի կարևորությունը։ Ինչպես հայտնի է, Հայաստանից Լատվիա ծաղիկների մի քանի խմբաքանակների արտահանմանն աջակցելը դիտարկվում է որպես երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման և առևտրային նոր ուղղությունների զարգացման համար յուրօրինակ խթան։ Այս հարցում աջակցություն ցուցաբերելու համար…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին