Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ

Հունիսի 6-ին Լեմկինի ինստիտուտը հրապարակել է հայտարարություն, որում արտահայտվել է լուրջ մտահոգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերաբերյալ։

Ինստիտուտը նշում է, որ Հայաստանի սահմանամերձ համայնքները, հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, բախվում են սպառնալիքների։ Բնակչի խոսքով՝ «Երևանում մեզ խենթ են անվանում այստեղ մնալու համար, բայց նրանք չեն հասկանում, որ եթե մենք հեռանանք այստեղից, հաջորդը իրենք են լինելու»։

Լեմկինի ինստիտուտը հստակորեն հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ։ Ըստ ինստիտուտի՝ անկախ հունիսի 7-ին Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքներից, միջազգային հանրությունը պետք է ցեղասպանության կանխարգելման մեխանիզմը կիրառի Հարավային Կովկասում տնտեսական և դիվանագիտական հարաբերությունների նկատմամբ։

Հայտարարության մեջ կոչ է արվում միջազգային դիտորդներին, լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հետաքննել սահմանամերձ համայնքների և Արցախից տեղահանված փախստականների հաղորդումները։ Այս հաղորդումներում խոսվում է բնակելի տների ուղղությամբ ադրբեջանական գնդակոծությունների, Հայաստանի ինքնիշխան տարածքում ստեղծված ադրբեջանական ապօրինի հենակետերի և Արցախից տեղահանված փախստականների նկատմամբ խտրականության մասին։

Լեմկինի ինստիտուտը նախազգուշացնում է, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել 2023 թվականին և չի կանգնի հանցագործության այդ միակ դեպքի վրա։ Ինստիտուտը կոչ է անում միջազգային հանրությանը վերջապես լրջորեն վերաբերվել այն սպառնալիքներին, որոնց բախվում են հայերը Հարավային Կովկասում։

Հունիսի 6-ին Լեմկինի ինստիտուտը հրապարակել է հայտարարություն, որում արտահայտվել է լուրջ մտահոգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերաբերյալ։ Ինստիտուտը նշում է, որ Հայաստանի սահմանամերձ համայնքները, հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, բախվում են սպառնալիքների։ Բնակչի խոսքով՝ «Երևանում մեզ խենթ են անվանում այստեղ մնալու համար, բայց նրանք չեն հասկանում, որ եթե մենք հեռանանք այստեղից, հաջորդը իրենք են լինելու»։ Լեմկինի ինստիտուտը…