Հայաստանում կսահմանափակվեն արտասահմանյան հեռուստատեսության միջոցով քարոզվող բովանդակության տեսակները
ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովը դրական կարծիք է հայտնել «Աուդիովիզուալ լրատվամիջոցների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։
Փոփոխությունների հիմնական նպատակն է ապահովելն այն, որ արտասահմանյան հեռուստատեսային և ռադիոծրագրերում չներկայացվեն բովանդակություններ, որոնք կոչ են անում սահմանադրական կարգի բռնի տապալմանը, քարոզում են բռնություն, դաժանություն կամ ուղղված են Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտելու։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ նախագծում պարզաբանվում են ցանցային օպերատորների լիցենզիաների կասեցման և չեղարկման իրավական հիմքերը, չափանիշները և գործընթացները։ Օրենքի նոր խմբագրությամբ կամրապնդվեն աուդիովիզուալ ծրագրերի տարածողների գործունեության պահանջները, ինչպես նաև կստեղծվեն տեղեկատվության պաշտպանության իրավական մեխանիզմներ՝ կանխելու համար Հայաստանի տեղեկատվական տարածքի վրա արտաքին ազդեցությունը։
Նախարարը նաև ընդգծել է, որ այս փոփոխությունները կնպաստեն ավելի կանխատեսելի իրավական միջավայրի ստեղծմանը ոլորտում գործող սուբյեկտների համար, կապահովեն հավասար մրցակցային պայմաններ և կնպաստեն ապատեղեկատվության, ատելության խոսքի և այլ վնասակար բովանդակության տարածման կանխարգելմանը։
ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովը դրական կարծիք է հայտնել «Աուդիովիզուալ լրատվամիջոցների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։ Փոփոխությունների հիմնական նպատակն է ապահովելն այն, որ արտասահմանյան հեռուստատեսային և ռադիոծրագրերում չներկայացվեն բովանդակություններ, որոնք կոչ են անում սահմանադրական կարգի բռնի տապալմանը, քարոզում են բռնություն, դաժանություն կամ ուղղված են Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին…
Recent Posts
- Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
- Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 գործ ուղարկվել են դատարան
- Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ձերբակալության կապակցությամբ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
- Իրավապաշտպանը ահազանգում է «ժողովրդավարության» անունով մարդու իրավունքների ոտնահարման մասին